ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը փոխադարձ շնորհավորանքներ են հղել սիրո տոնի առիթով
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ամուսնուն տեսաուղերձով շնորհավորել է Սուրբ Վալենտինի օրվա առիթով: «The Ellen DeGeneres Show» հաղորդման ժամանակ հաղորդավարուհի Էլեն Դեդջեներսը առաջարկել է Բարաք Օբամային պատասխան շնորհավորական ուղերձ հղել կնոջը` հաղորդման ստուդիայում գեղեցիկ զարդարված անկյունում, ռոմանտիկ երաժշտության ներքո:
Օբաման կանգնել է դեկորացիայի մոտ ու փոքր-ինչ կատակով ասել. «Ես սիրում եմ քեզ այնպես, որ հոգ կտանեմ քո մասին առավել, քան մեկ ուրիշը»: ԱՄՆ նախագահը մասնավորապես, «հոգ տանել» արտահայտության փոխարեն ասել է «Obamacare»:
Այդպես ամերիկացիները անվանում էին առողջապահության ոլորտում բարեփոխումների և հիվանդների իրավունքների պաշտպանության Օբամայի ծրագիրը, որը մինչ այժմ էլ համարվում է Օբամայի նախագահության գլխավոր ձեռքբերումը: