Կրթություն, գիտություն 14:17 13/02/2016 Հայաստան

Մեկնարկում է «Ամենախելացին» նախագծի երրորդ եթերաշրջանը

Այս տարվա մարտից կմեկնարկի  «Ամենախելացին» միջազգային ինտելեկտուլ շոուի հայաստանյան նախագծի երրորդ եթերաշրջանը: Այս եթերաշրջանի թիրախը լինելու են ուսանողները:

«Արմենիա Թի Վի» ՓԲ ընկերության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև այսօր ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր, համաձայն որի ԿԳՆ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության կաջակցեն «Արմենիա» հեռուստաընկերությանը իրականացնել «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի երրորդ եթերաշրջանը: Համագործակցության հուշագիրը «Արմենիա Թի Վի»-ի կողմից ստորագրեց հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, ՀՀ ԿԳՆ-ի կողմից՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Հարությունյանը և Գազպրոմ Արմենիայի  կողմից՝  աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանը:

«Այս նախագիծն ունենալով երկու եթերաշրջանի փորձ՝ բավականին արագ դարձավ հայտնի, գրանցեց ինտելեկտուալ խաղի համար բնորոշ աննախադեպ բարձր վարկանիշ»,- համաձայնագրի ստորագրումից հետո ասաց Դավիթ Բաբախանյանը:

Նա նշեց, երբ նոր էին սկսում նախագիծը, մասնակիցների թիվն անցում էր 15 հազարից, ինչը շատ հուսադրող էր, որ Հայաստանում ինտելեկտուալ խաղին այսքան շատ աշակերտներ են ցանկանում մասնակցել: 

«Բացի նրանից, որ ինտելեկտուալ խաղ է, բավականին ուժեղ մրցակից է մեր եթերացանցում»,- ասաց Դ.Բաբախանյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ եթերաշարջաններում հաղթողներից մեկն արդեն գնացել է Անգլիա՝ ամառային դպրոց, մյուսը կմեկնի ամռանը. «Կարծում եմ՝ սա շատ լավ պարգև է ինտելեկտուալ խաղի հաղթողների համար»:

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանի խոսքով, նման գաղափարները շատ քիչ են Հայաստանում, մշտապես վախ կա նման բարդ խնդիրներին մոտենալ:

«Ուրախ եմ, որ մենք ոչ միայն սկսել ենք, այլ նախադրյալներ ենք ստեղծել, որ շարունակական լինի: Երբ որ նախագիծը սկսում էինք, ուզում էինք, որ մթնոլորտ փոխի, աշակերտների, երիտասարդների մոտ մրցման ցանկություն առաջանա ոչ միայն այլ ոլորտներում, այլ նաև գիտելիքի: Ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել այս շարժումը: Այս նախագծին մասնակցելը պատիվ է ցանկացած աշակերտի, ուսանողի համար: Կարծում եմ՝ այս նախագիծն առաջիկայում խթան կլինի մյուս ոլորտներում, մյուս գործընկեր ալիքներում, որ  նման ծրագրերը շատ լինեն»,- նշեց Ա.Արզումանյանը: 

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, այս նախագծի դեպքում շատ կարևոր էր այն, որ մուտք գործեր բնակարաններ ու երիտասարդները դիտեին:

«Որքան էլ պարադոքսալ չէ, պարզվեց, որ նման հաղորդում, որ առաջին հայացքից չպետք է վայելեր մեծ հետաքրքրություն, քանի որ սերիալ չէր, սկանդալ չէր, դարձավ շաբաթվա ընթացքում ամենադիտված հաղորդումներից: Սա նշանակում է, որ մեր հեռուստաեթերում մանկական, պատանեկան ինտելեկտուալ, ժամանակակից  ծրագրի սով, պակաս կար: Այս նախագիծը վերածվել է շարժման, այն շարունակվում է: Հույս ունենք, որ գիտելիքի այս հաղթարշավը կկարողանանք հնարավորինս ավելի լայն շրջանակներում տարածել՝ գտնելով այն մարդկանց, որոնց ապագան իրականում կապված է իրենց իսկ գլխուղեղի պարունակությունից»:

Նախարարը հիշեցրեց հայտնի կարգախոս՝ «Սովորել, սովորել, սովորել»:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն որոշեց ընդունել գործընկերության առաջարկն ու հովանավորել նախագիծը, քանի որ այն ամբողջությամբ համահունչ է ընկերության կողմից իրականացվող ««Գազպրոմ»-ը՝ երեխաներին» ծրագրի նպատակներին:

«Մենք կարևորում ենք հեռուստանախագծի նպատակուղղվածությունը՝  բացահայտել և ասպարզ բերել խելացի, տաղանդավոր երեխաներին, հնարավորություն ընձեռել նրանց վստահ զգալ իրենց, փորձել այդ գիտելիքները դրսևորել  մրցակցային միջավայրում:

««Գազպրոմ»-ը կանգնած է հեռուստանախագծի կողքին, պատրաստ է աջակացել, նաև հետամուտ լինել հետագայում հաղթող մասնակիցների առաջընթացի գործում»,- նշեց Շ.Սարդարյանը:

Հեռուստանախագծի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի խոսքով, «Ամենախելացին» սովորական, հավասար հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապացուցել, որ գիտելիքի շնորհիվ կարելի է հասնել բարձունքների, հասկանալ, որ  ունի ապագա. «Թվում է՝ ընդամենը խաղ է, բայց մեծ բանալի է վաղվա օրվա համար»:

«Ամենախելացին» խաղի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանը կարևորեց այս նախագիծը մի քանի առումով. «Երեխաները հասկացան, որ իրենց գիտելիքի շնորհիվ կարող են դառնալ հանրաճանաչ նախ իրենց բնակավայրում, ապա նաև ամբողջ Հանրապետությունում: Բացի այդ, այսօր ոչ ֆորմալ՝ մարզերի,  քաղաքների, գյուղերի, դպրոցների մակարդակով կազմակերպվում է «Ամենախելացին» խաղը: Սա է երևի մեր ամենամեծ նվաճումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}