Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր վերադառնում է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր Հայաստան է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։
Թերթը հիշեցնել է, որ առաջին նախագահը վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը