Հասարակություն 20:00 13/02/2016 Հայաստան

Մեծ պահք. Արտաքսման կիրակի

Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ Արտաքսման (փետրվարի 14) խորհրդանշում է Ադամի` դրախտից արտաքսումը: Qahana.am կայքի համաձայն, Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դատապարտվեցին քրտնաջան աշխատանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու:  Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, և մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը:

ter-hambardzum.net կայքում գրված է. «Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:

Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են:

ԱՐՏԱՔՍՈՒՄ
Ադամը, իր անձնիշխան կամքով և ինքնահոժար մտքով չպահելով Տիրոջ պատվիրանները, զրկվեց աստվածային վայելուչ փառքից, արտաքսվեց Դրախտից և իջավ այս աշխարհը, որտեղ ենթարկվելով իր թշնամու՝ սատանայի հարձակումներին՝ հայտնվեց թշվառ ու կիսամեռ վիճակում, ինչպես այն առակի հերոսը, ով Երուսաղեմից իջնում էր Երիքով՝ ըստ այս խոսքի. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը» (Ղուկ. Ժ 30):

Այստեղ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղություն, Դրախտի օրինակն է, և քանի դեռ մարդը Դրախտում էր, խաղաղության մեջ էր, իսկ երբ այնտեղից ելավ, խռովության մեջ ընկավ և մատնվեց մահվան: Իսկ Երիքովը, որ թարգմանվում է լուսին, խորհրդանշում է այս աշխարհը, որը լուսնի նման փոփոխական է: Ավազակները դևերի զորքերն են, իսկ մարդը՝ մարդկային բնությունը, որն ընկավ սատանայի ձեռքը: Չնայած որ Ադամը որպես ընկեր ուներ Եվային, բայց քանի որ Աստված հեռացել էր նրանից, նա մենակ էր մնացել, այդ պատճառով էլ ասում է «մի մարդ»: «Որոնք նրան մերկացրին, վիրավորեցին» (Ղուկ. Ժ 30): Ադամը նախ մերկացավ Դրախտում իր սկզբնական զարդերից՝ արդարությունից, խոնարհությունից, հնազանդությունից և պահեցողությունից, իսկ այնուհետև աշխարհում մեղքերը նրան մերկացրին հոգու մյուս զարդերից ևս, և այն, ինչ Աստված չասաց Դրախտում, հետագայում այստեղ ասաց. «Իմ Հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. Զ 3): «Վիրավորեցին» ասելով հայտնում է պիղծ ոգիների գազանությունը, թե նրանք ինչպիսի թշվառության կարող են հասցնել իրենց հետևորդներին: «Եվ կիսամեռ թողեցին ու գնացին» (Ղուկ. Ժ 30): Երբ սատանան մարդուն խոցում է մեղքի պես-պես ախտերով, դրանից մարդը կիսամեռ է դառնում, քանզի մեղսագործ մարդը մեռած է հոգով և կենդանի է միայն մարմնով: Թեև սատանան ուզում էր մեր ամբողջ բնությունը կործանել, սակայն Աստծու ողորմությամբ ամբողջը չմահացավ, այլ ամեն դարում մի արդար էր ելնում՝ նմանությամբ Նոյի, Մելքիսեդեկի ու Աբրահամի: «Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ: Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս տեսավ և թողեց անցավ» (Ղուկ. Ժ 31-32): Շատ մարգարեներ եկան նույն Ադամի բնությամբ, ունենալով նույն կարիքները, սակայն նրանք մեծ դժվարությամբ իրենց զերծ պահեցին մահաբեր մեղքերից և ընկածին օգնել չկարողացան: Այստեղ քահանան Ահարոնն է, իսկ ղևտացին՝ Մովսեսը, ովքեր չկարողացան մեր բովանդակ բնությունը բժշկել, թեպետև Օրենքի միջոցով որոշ գործեր արեցին: Դարձյալ՝ քահանան Հին օրենքն է, իսկ ղևտացին՝ մարգարեությունները, որոնց դեղերը չկարողացան բուժել մարդուն: Եվ մարդը Տիրոջ գալստյամբ միայն ողջացավ: «Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց» (Ղուկ. Ժ 33): «Սամարացի» նշանակում է պահպանող: Այստեղ սամարացին Քրիստոս է, Ում հրեաները նախատելու համար Սամարացի անվանեցին: Եվ Տերը, Ով մաքրում է ամենքիս, չգարշեց այս անունից: Նա ևս անցավ նույն ճանապարհով՝ ինչից մենք էինք սկսել. որպես մարդ կնոջից ծնվելով՝ եկավ երկիր և այստեղ գտավ մեր կիսամեռ ու զարկված բնությունը: Թեև Նա որպես Աստված կարող էր մեզ մեկ այլ կերպ փրկել, սակայն կամեցավ մեզ իրավունքով ապրեցնել, ինչ պատճառով էլ վերցնելով մեր բնությունը՝ հատուցեց մեր բոլոր պարտքերը: «Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց» (Ղուկ. Ժ 34): Սամարացին նախ նայեց կիսամեռ մարդուն, գթաց նրան, ապա մոտեցավ և նրա վերքերն օծեց ձեթով ու գինով: Այստեղ ձեթը խորհրդանշում է լույսը, իսկ ձեթով օծելը՝ հավատը, հույսը և սերը: Գինով օծումը խորհրդանշում է ահն ու երկյուղը, քանզի գինին կսկծեցնում է վերքը:

Վերքերը կապելը խորհրդանշում է Տիրոջ՝ տասը պատվիրաններն ու Եկեղեցու յոթ խորհուրդները տալը: Տերը մեր փրկության համար ընդհանուր դեղ պատրաստեց՝ ձեթը՝ Հոգու մկրտության, իսկ գինին՝ Տիրոջ Արյանը հաղորդվելու համար: Սրանցով մեր հոգու վերքերը բուժվեցին, մեղքերում մեռածներս կենդանացանք, և մեզ համար բացվեցին արքայության դռները: «Դրեց նրան իր գրաստի վրա» (Ղուկ. Ժ 34): «Գրաստը», որի վրա դրեց խոշտանգվածին, Տիրոջ Մարմինն է, որով վերացրեց աշխարհի մեղքերը: Այսինքն՝ Քրիստոս Իր վրա վերցրեց մեր պարտքերը և մեզ հանեց այնտեղից, ուր ընկել էինք: Այստեղ «գրաստ» ասելով ի նկատի ունի նաև հույսը: «Տարավ մի իջևան և խնամեց նրան» (Ղուկ. Ժ 34): Տերը ոչ միայն բուժեց հիվանդի վերքերը, այլև տարավ իջևանատուն, այսինքն՝ Եկեղեցի, քանզի երկրի վրա ավելի սուրբ տեղ չկա, քան Եկեղեցին, որը Նրա զինվորյալ արքայությունն է: Տերը, Եկեղեցին հիմնելով, այնտեղ առաքյալներ, մարգարեներ, վարդապետներ և հովիվներ կարգեց, որոնց մոտ է հավաքում բոլոր ընկածներին ու վիրավորներին: Սրանց ևս Ինքն է կենդանացրել, մաքրել մեղքերից և օրհնելով կարգել Եկեղեցու առաջնորդ, որպեսզի լինեն մեր վերակացուները, տեսուչներն ու խնամողները, որ մեզ այլևս ավազակները չտիրեն ու իսպառ չոչնչացնեն:

«Իջևանատիրոջը երկու դահեկան տվեց» (Ղուկ. Ժ 35): «Իջևանատերը» Եկեղեցու եպիսկոպոսներն են, որոնց Տերը հանձնել է Իր հոտը, ինչպես Իր սիրելի մոր խնամքը հանձնեց Իր աշակերտին: Երկու դահեկանները երկու Կտակարաններն են՝ Հինն ու Նորը, ինչպես նաև՝ սիրո երկու պատվիրանները՝ ըստ այս խոսքի. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»:

Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ է նաև բարեկենդանի խորհրդի համար, որը պահքի սկիզբն է:

Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից Դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՜ կերեք» (Ծննդ. Բ 16-17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը Դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը Բուն բարեկենդանի և Զատկի մեջտեղում է:

Սուրբ հայրերն ավանդում են, որ բարեկենդանը Դրախտի փափկության օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զավակների օրինակը: Կենաց ծառը, որը Դրախտի մեջտեղում է, Քրիստոսի օրինակն է Եկեղեցում, իսկ պտղաբեր ծառերն ու զանազան երփներանգ, անուշահոտ բույրով ծաղիկները առաքյալներն են, մարգարեները և ավետարանիչները, ինչպես նաև Եկեղեցու սուրբ վարդապետները, ովքեր փայլում են նոր պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ «Օրենքը և մարգարեները» (տե՜ս Մատթ. ԻԲ 37-40): «Եվ ասաց. խնամի՜ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ» (Ղուկ. Ժ 35): Ավելին ծախսելու օրինակը մեզ տվեց Պողոսը, ով ծառայում էր Աստծուն առանց ժողովրդից ինչ որ բան վերցնելու, թեպետև ուներ դրա հրամանը (տե՜ս Ա Տիմ. Ե 18): Այսպես անում են նաև Եկեղեցու շատ պաշտոնյաներ՝ առանց վարձքի աշխատելով ժողովրդի համար, որից սակայն նրանք չեն տրտմում, քանզի վարձքն Աստծուց պիտի ստանան: Սա նաև նրանց է վերաբերվում, ովքեր տասը պատվիրանները պահելուց զատ թողեցին ամեն ինչ ու գնացին Տիրոջ ետևից:

Իսկ սամարացու «մյուս անգամ գալուստը» Քրիստոսի Երկրորդ գալուստն է խորհրդանշում, երբ յուրաքանչյուրին պիտի հատուցի ըստ իրենց գործերի: Արդարև, մեծ վարձքի պիտի արժանանան նրանք, ովքեր հավատարմորեն պիտի սպասեն Տիրոջ Երկրորդ գալուստին»:

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: 

Հիշեցնենք, որ Մեծ պահքը սկսվել է թետրվարի 8-ից: Այն  տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: որն այս տարի մարտի 27-ին է նշվելու: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}