Ավդալյանն ու Խուրշուդյանը կրկին հաստատեցին իրենց բարձր կարգը
Երևանում մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մրցանակային տեղերի համար պայքարել է 25 կին ծանրորդ:
Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել են Երանուհի Պետրոսյանը՝ 48 կգ (105 կգ), Աննա Գովելյանը՝ 53 կգ (175 կգ), Աղունիկ Հակոբյանը՝ 58 կգ (151 կգ), Քրիստինե Պետրոսյանը՝ 63 կգ (208 կգ), Նազիկ Ավդալյանը՝ 69 կգ (220 կգ), Սոնա Պողոսյանը՝ 75 կգ (226 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75+ կգ (266 կգ):
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, այսօր մրցահարթակ դուրս կգան 56 կգ և 62 կգ քաշային կարգի ծանրորդները:
Հայաստանի ծանրամարտի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը