Անաստասիա Գալուստյան. «Ազատ ծրագրում կպայքարեմ բարձր տեղերի համար»
Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի կարճ ծրագրից հետո 7-րդ տեղում է:
Գեղասահքի կարճ ծրագրում հանդես էր գալիս 16 գեղասահորդ:
Գալուստյանը հանդես եկավ 10-րդ համարի ներքո և, հավաքելով 55,89 միավոր, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Առաջին տեղում 60,87 միավորով Ճապոնիայի ներկայացուցիչ Յունա Շիրայիվանն է:
Անաստասիա Գալուստյանի հաջորդ ելույթը կկայանա փետրվարի 16-ին, ազատ ծրագրով:
Հայ գեղասահորդը գոհ է պատանեկան Օլիմպիական խաղերում կարճ ծրագրում ունեցած իր ելույթից:
«Ինձ շատ դուրս եկավ երկրպագուների աջակցությունը: Ավելի հեշտ էր սահելը, երբ գիտես, որ ներկա են հայ երկրպագուներ: Ինչ-որ կերպ դա ինձ օգնում էր: Իսկ ինչ վերաբերում է ներկայացված համարին, հաջող հանդես եկա և սպասում էի ավելի բարձր միավորների: Ամեն դեպքում՝ գոհ եմ կարճ ծրագրից: Արեցի այն ամենը, ինչ կարող էի: Իսկ ազատ ծրագրում կպայքարեմ բարձր տեղերի համար»,- Գալուստյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը