Մարկո Ռոյս. «Հաղթեցինք Միկիի շնորհիվ»
«Հաննովերի» հետ խաղից (1:0) հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսն անդրադարձել է նաև հանդիպման միակ գոլին՝ շեշտելով, որ իրենք հաղթել են Միկիի շնորհիվ:
«Նա դա շատ լավ արեց: Մխիթարյանը տեղաշարժվեց դեպի կենտրոն: Բոլորս էլ գիտենք, թե Միկին որքան ուժեղ հարվածների է տիրապետում: Գոլն անհրաժեշտ էր: Ուզում էինք հաշվի մեջ առաջ անցնել դեռ առաջին խաղակեսում, սակայն դա մեզ չհաջողվեց անել: Արդյունքում դա մեր կատարմամբ լավագույն խաղը չէր, սակայն հաղթեցինք Միկիի շնորհիվ»,- ասել է Ռոյսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը