Ավարտվել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունը
«Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում ավարտված Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունում ճկասուսերակիր տղաների մրցապայքարում Հայաստանի չեմպիոնի կոչմանն է արժանացել Մայքլ Հովհաննիսյանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Հովհաննիսյան), իսկ աղջիկների պայքարում հաղթել է Արփինե Աթոյանը («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Կարո Ավագյան): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Խոցասուսերակիր տղաների մրցապայքարում առաջատարը Ռազմիկ Վարդանյանն է («Հայաստան» ՄՀԿ-ի Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արկադի Մուրադյան), իսկ աղջիկներից՝ Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան):
Թրասուսերակիրների մրցապայքարում հաղթել է Լևոն Քերոբյանը (Ա. Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան):
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվել է փետրվարի 11-13-ը՝ Երևանի, Վանաձորի, Գյումրու և Բյուրեղավանի 111 սուսերամարտիկների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը