Քննարկվել են ԱՄՆ-ում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն վերաբերող մի շարք հարցեր
Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն և ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը