Քաղաքական 17:03 15/02/2016

ՀԿ-ները Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել

Հայաստանում գործունեություն ծավալող հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել Ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքների վերաբերյալ:

Հայտըարարության մեջ մասնավորապես նշվում է. 

«Մ
ենք` քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում հանրությանը և իշխանություններին ներկայացնել մեր մտահոգություներն ու առաջարկությունները` կապված նոր ընտրական օրենսգրքի մշակման և բովանդակության հետ:

     
1. Անբեկանելիորեն անհրաժեշտ է ապահովել նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների թափանցիկությունը` քաղաքացիական հասարակության բոլոր հնարավոր դերակատարների և քաղաքական կուսակցությունների ներգրավվածությամբ: Մենք հավատում ենք, որ այս աշխատանքների լիակատար թափանցիկությունը և մասնակցայնությունը նախապայմանն են իրական բարեփոխման:

2. Նոր ընտրական օրենսգրքում հետևյալ գործիքների և լուծումների ներմուծումը համարում ենք անխուսափելի երաշխիքներ` ապահովելու ընտրական համակարգի բարեվարքությունն ու թափանցիկությունը, գործընթացի հաշվետվողականությունը և հնարավորություն` վերականգնելու ոտնահարված ընտրական իրավունքը, եթե այդպիսիք տեղի ունենա.
 
i. Նոր ընտրական օրենսգրքի որևէ էական առաջընթաց, որը կապահովի ընտրական գործընթացների բարեվարքությունը և կբարձրացնի Հայաստանի ժողովրդի վստահությունը ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հնարավոր չի լինի, առանց ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման պետության պոզիտիվ պարտավորության սահմանման: Անգամ, նախատեսվող էլեկտրոնափաստաթղթային քվեարկության համակարգի ներդրումն, որն այժմ քննարկվում է իշխանությունների կողմից, չի կարող լուծել խախտումները, մասնավորապես, լցոնումների խնդիրը, որը դարձել է սովորական և օգտագործվել է նաև վերջին հանրաքվեի ժամանակ: Այսպիսով, միայն ընտրողների ցուցակների հրապարակման, բացակա և քվերակած ընտրողների ցուցակների համադրման իրական հնարավորության պարագայում, կարելի է կանխել զանգվածային ընտրակեղծարարությունը: Հակառակ պարագայում, էլեկտրոնափաստաթղթային քվեարկությունը կդառնա կասկածելի գործիք, որովհետև այն կարող է լինել անարդյունավետ, առավել վնասակար և կդիտվի արպես ռեսուրսների անտեղի  վատնում:

ii. Ընտրական օրենսգրքով պետք է նաև ապահովի բացակա և առկա ընտրողների առանձնացված ցուցակների  մատչելիությունը: Այս ցուցակները պետք է հասանելի լինեն, ընտրություններից առաջ բոլոր ընտրատեղամասերում:

iii. Ընտրական օրենսգիրքը պետք է ճանաչի մաթեմատիկական էքստրապոլյացիայի միջազգայնորեն ընդունված վիճակագրական եղանակի հիման վրա բերված ընտրակեղծիքների փաստերը` որպես հիմնավոր կասկած: Սա նաև հիմք կհանդիսանա քննություն իրականացնել խախտումների շուրջ և ձայների վերահաշվարկ` ցանկացած ընտրատեղամասում, որտեղ կդիտվի Գաուսի կորության շեղում, ինչը կվկայի լցոնումների մասին:

iv. Ընտրությունների օրինականության ապահովման համար պատշաճ հանրային հսկողություն սահմանելու նպատակով անհրաժեշտ է վերացնել դիտորդության քննական արտոնագրման գործող կարգը, այդպիսով բացառել տեղական և օտարերկրյա դիտորդների նկատմամբ խտրական վերաբերմունքը մի կողմից, իսկ մյուս կողմից բացառել դիտորդական իրավունքի որևէ սահմանափակում: Բացի այդ անհրաժեշտ է ընդարձակել դիտորդական առաքելությունների ու դիտորդների լիազորությունների շրջանակը` ընձեռնելով արձանագրված խախտումների հիման վրա քվեարկության արդյունքները բողոքարկելու իրավունք՝ որպես հանրային շահի ներկայացուցիչ:

v. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն, բոլոր ընտրական տեղամասերը հարկավոր է կահավորել և ապահովել ընտրական գործընթացի, մինչև 5 տեսախցիկով, պատշաճ տեսաձայնագրման, ուղիղ առցանց հեռարձակման հնարավորությամբ: Պետական իշխանությունը նաև պիտի ստանձնի այդ տեսաձայնագրությունների արխիվացման և, որպես գաղտնիք չհանդիսացող տեղեկություն պահպանելու պարտավորությունը: Օրենսգիրքը պետք է սահմանի տեսաձայնագրությունների առկայությունն որպես դատական ապացույց` հայտարարված խախտումների դեպքերով:

vi. Պետության կողմից որպես պոզիտիվ պարտավորություն անհրաժեշտ է ապահովել ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո գենդերային հավասարության չափանիշը ընտրված թեկնածուների միջև՝ ուղղված ապահովելու կանանց լիարժեք մասնակցությունն ու  ներկայացվածությունը իշխանության օրենսդրական համակարգում: Ներկայումս Ընրտական օրենսգրքի 108-րդ հոդվածով ամրագրված 20%-անոց քվոտան չի համապատսխանում ՄԱԿ-ի կողմից սահմանցած չափանիշներին, ըստ որի գենդերային հավասարության ապահովման համար մեկ սեռի ներկայացվածությունը պետք է լինի առնվազն 30-40% :    

vii. Այնպիսի կարգավորումներ պիտի ներմուծվեն ընտրական օրենսգիրք, որոնցով բացառվեն պետական կամ համայնքային վարչական միջոցների (աշխատուժ, անշարժ և շարժական գույք, բյուջետային, արտաբյուջետային, հաղորդակցության միջոցներ, պաշտոնական դիրք, ծախսանյութեր, աշխատաժամանակ և այլն) օգտագործումը և չարաշահումը, թեկնածուի օգտին բանեցնելը, իսկ այդ նորմերի խախտումների դեպքում հստակ, խիստ և չափելի պատժամիջոցներ պիտի սահմանվեն` փոխարենը գոյություն ունեցող ոչ համաչափ կիրառվող միջոցների:

viii. Ընտրական օրենսգրքով և համապատասխան օրենքներով սահմանել հստակ մեխանիզմներ և պարտավորություններ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հարկային մարմինների կողմից՝ ստուգելու կուսակցությունների և թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի և քարոզչության ֆինանսավորման աղբյուրների հավաստիությունը:

ix. Ընտրական գործընթացում հնարավոր խախտումների մասին բողոքարկման, վերահաշվարկի և հարակից այլ գործողությունների համար նախատեսվող ժամկետները պիտի սահմանվեն ողջամտության և արդյունավետության ելակետով:

x. Բանակում ընտրական իրավունքի պաշտպանությունը պիտի վերանայվի արմատապես, այն հաշվով, որ բացառվեն զինվորականներից մեկի կամ խմբի, կամ հրամանատարական կազմի գործողությունների կամ անգործության որևէ ազդեցություն զինծառայողների ազատ կամարտահայտման վրա: Բոլոր բոլոր թեկնածուները պետք է համահավասար հնարավորություն ունենան ներկայանալու և իրենց ծրագրերը ներկայացնելու զինվորականներին, իսկ զինվորականները ազատ լինեն` օգտվելու իրենց ընտարական իրավունքից կամ չօգտվելու: Նաև, պետք է այս ամենի հանրային վերահսկողության իրական միջոցներ նախատեսվեն:

xi. Օրենքը պետք է արգելի ՀՀ պետական և համայնքային կրթական համակագում աշխատող մանկավարժներին, ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ընդգրկվել ընտրական հանձնաժողովներում, այսպիսով բացառել նրանց մասնակցությունը հնարավոր ընտրական հանցագործություններին և զեղծարարությունը, և դրանով՝ պաշտպանել աճող սերնդին հնարավոր զեղծարարների մոտ սովորելու ռիսկից: Սա չի կարող դիտարկվել որպես կրթական համայնքի համար հանրային կյանքին մասնակցության իրավունքի սահմանափակում, որպիսին դա այժմ ներկայացվում է պաշտոնյաների կողմից, մինչդեռ, այս չափանիշը կպաշտպանի նրանց ահաբեկման և մանիպուլիացիայի զոհ դառնալուց:
 
3. Ի լրումն, նաև առաջարկում ենք փոփոխություն ՀՀ Քրեական օրենսգրքում՝  կապված ընտրողի կամքի ազատ ձևավորման, արտահայտման և կամահայտնության պաշտպանությւն հետ  այդ թվում՝ ընտրակեղծարարներին զսպող և համարժեք պատիժներ սահմանելը: Ինչպես նաև առաջարկում ենք խթանող և խրախուսող իրավակարգավորումներ, մասնավորապես, քրեական պատասխանատվությունից ազատում՝ ընտրակաշառք ստանալու համար, եթե անձը կամավոր հաղորդում է ներկայացնում այդ մասին:

Մեր առաջարկություններն ու լուծումները չեն սահմանափակվում միայն վերը բերվածներով: Գոյություն ունեն միջոցներ և մեթոդներ` գործընթացի հետագա բարելավման և ազատ ու արդար ընտրությունները հասանելի դարձնելու համար:  Սակայն, մեր կարծիքով, վերը նշվածները կարևորագույնն են` կանխելու ընտրական բարեվարքության մշտական չարաշահումները` համապետական, տեղական ինքնառավարման և հանրաքվեների մակարդակներում:

Այս հայտարարությամբ մենք պատրաստակամություն ենք հայտնում, ինչպես վերը նշված և հարանման առաջարկների քննարկման, այնպես էլ նոր Ընտրական օրենսգրքի մասնակցային մշակման աշխատանքներին ներգրավվելու համար»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}