Բացահայտվել է հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպք. ՀՔԾ
Քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված իր հոր և դստեր փոխարեն քվեարկելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է, որ հայրը՝ հիվանդության, իսկ դուստրը ՀՀ-ից բացակայելու պատճառներով չեն մասնակցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, մինչդեռ ընտրողների ցուցակում իր տվյալների դիմաց ստորագրելու ժամանակ նկատել է, որ նրանց տվյալների դիմաց առկա են ստորագրություններ:
Անհայտ անձի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով (Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը