Մեդվեդևը հայտարարել է Ռուսաստանում ուկրաինական մեքենաների երթևեկության հնարավոր արգելման մասին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով ռուսական տրանզիտային բեռնատարերի երթևեկության դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշումը, չի բացառել, որ նույնը կարող է անել նաև Ռուսաստանը ուկրաինական ավտոմեքենաների և բեռնատարների նկատմամբ:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է արգելել Ուկրաինայի գրանցում ունեցող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկրի տարածքով:
«Պատասխան միջոցները, որոնք ձեռք էին առնվել այն բանի համար, որ ուկրաինական կողմը հարթի ստեղծված իրավիճակը, հավելյալ վերահսկիչ լիազորություները անհրաժեշտ է ներկայումս օգտագործել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների վրա, որոնք ժամանում են Ուկրաինայի տարածքից», - ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ռուսական բեռնատարների տրանզիտը: Ուկրաինայի իշխանությունները մեղադրել են Ռուսաստանին ԱՀԿ օրենքների ու գործընթացների, ինչպես նաև ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրի խախտման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը