Ֆրանսիան հանդես է գալիս Սիրիայում ռմբակոծությունների և կրակի ամբողջովին դադարեցման օգտին
Ֆրանսիան հանդես է գալիս «Սիրիայում ռմբակոծությունների և կրակի ամբողջովին դադարեցման» օգտին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն՝ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք հանդես կգանք Սիրիայում ռմբակոծությունների և կրակի ամբողջովին դադարեցման և խաղաղ բնակչության մատակարարման համար մարդասիրական միջանցքների բացման օգտին»,- ասել է նա:
Այս կարծիքի հետ համամիտ է նաև Բելգիայի արտաքին գործերի նախարար ղեկավար Դիդյե Ռեյնդերսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը