Արշակյան. Իշխանությունը 4 «դե-»-ի հեղինակ է
Հանրապետական կուսակցությունը հաջողությամբ Հայաստանը դատարկում է հայաստանցիներից: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա խոսքով, այսօրվա իշխող կուսակացությունը 4 «դե-»-ի հեղինակ է:
«Հաջորդը դեինդուստրալիզացիան է, արդյունաբերությունը կործանվում է: Դեսոցիալիզացիա, այսինքն կան շահագործող հարուստներ և մեկ մլն աղքատ բնակչություն: Դեսուվերենիզացիա, Մաքսային միություն, Եվրասիական միություն: Այսինքն անկախությունը պակասել է, սոցիալական արդարությունը պակասել է, արտագաղթն արդեն տագնապալի չափեր է ստանում»,-ասաց նա:
Արշակյանը կարծում է, որ երկրի ղեկավարը վերջին ելույթում նշեց, որ խնդիրներին տեղյակ է, բայց ինքը մեղավոր չէ:
«Երկրի ղեկավարն ունի թիմ, զորք, ոստիկանություն, դատախազություն, լծակներ, որոնք պետք է գործի դնի: Եթե գործի դնի, մենք՝ քաղաքացիներս կարող ենք ասել, որ մենք ձեզ կաջակցենք, ոչնչացրեք ու հեռացրեք նրանց»,-ասաց Արշակյանը:
Ասուլիսի ՀՀԿ-ական բանախոս Սուքիաս Ավետիսյանն արձագանքելով Արշակյանի մատնանշած «դե-»-ին, ասաց, որ դրանց հիմքը դրվել է 90-ականների սկզբերին:
«Մենք այսօր շատ պրոբլեմներ փորձում ենք հերոսաբար հաղթահարել, որոնք եղել են նախկին իշխանությունների սխալների հետևանքով»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը, Ավետիսյանն ասաց, որ այն ուղղված էր բոլորին. «Սկսած ամենաբարձր պաշտոնյայից վերջացրած շարքային քաղաքացուց: Հետևություն պետք է բոլորը անեն: Սովորական տեղեկանքի համար երբ փոքր չինովնիկը նեղացնում է քաղաքացուն, դա ուղղակի նախագահի վրա է ընկնում, ասում են՝ էս է երկիրը, էս է նախագահը»:
ՀՀԿ-ական պատգամավորն էլ գիտի, որ Հայաստանում խնդիրները շատ են, դրա համար էլ իրականացվեցին սահմանադրական փոփոխությունները, որոնք հիմա պետք է կարողանան կյանքի կոչվեն:
«Մենք պետք է հասկանանք, որ 2017-ի մարտին մեր երկիրը գնում է լուրջ քաղաքական պրոցեսի: Մենք պետք է կարողանանք խնդիրներին լուծում տալ, ոչ թե մեղքն իրար վրա բարդել»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը