Բրիտանացին իր սիրելիին առաջարկություն է արել ամսագրի շապիկին
Բրիտանացին Սուրբ Վալենտինի օրն իր սիրելիին առաջարկություն է արել Observer Magazine-ի շապիկին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Բի-Բի-Սի-ին:
Լուսանկարում Ջեյմս Գրեյգը ծնկի է եկել և ձեռքին պահել մի տուփ՝ մեջը ամուսնական մատանի: Նրա նկարի կողքին հետևյալ գրությունն էր. «Քեթի, կամուսնանա՞ս ինձ հետ»:
Ամսագրից խոստացել էին ընթերցողներին հայտնել Քեթի Մուրի արձագանքը, հենց այդ մասին հայտնի դառնա: Ավելի ուշ Observer-ի Թվիթերում հայտնվել էր գրություն. «Քեթին ասել է այո»:
Նշվում է, որ զույգը ծանոթացել է Նյու Յորքում ընկերների շրջապատում: Նրանք սկսել են հանդիպել, չնայած Քեթին ապրում է ԱՄՆ-ում, Գրեյգը՝ Լոնդոնում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը