«Մեր ժողովուրդը պետք է կարողանա հստակ տարբերություն տեսնել պահք պահելու և պարզ դիետա պահելու միջև»
Եկեղեցական պահքի մեջ կենտրոնական տեղ է գրավում առաջին հերթին ոչ թե որևէ ուտելիքից, այլ վատ սովորույթներից հրաժարվելը։ ter-hambardzum.net կայքի համաձայն, սա շեշտում է Աստված հատկապես Եսայու մարգարեության մեջ (58.3-6):
«Այսօրվա մարդկանց համար նշենք, որ եթե որևէ մեկը չափից ավելի է կապված հեռուստացույցի կրքահարույց ֆիլմերին կամ այլ ներկայացումներին կամ էլ որևէ վատ սովորություն ունի, ապա պահքի ընթացքում խիստ պետք է սահմանափակի իր ցանկությունները հենց այս ոլորտում` այդուհետ վատ իրողություններից հեռու մնալու որոշումով։ Եթե պահքի մեջ հոգևոր մտադրություն չկա, ապա այն դադարում է պահք լինելուց, քանի որ նաև գիրության հետ կապված խնդիրներից ելնելով` շատեր հրաժարվում են տարբեր տեսակի պարարտ կերակուրներից։ Այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը պետք է կարողանա հստակ տարբերություն տեսնել պահք պահելու և պարզ դիետա պահելու միջև»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ Մեծ պահքը սկսվել է փետրվարի 8-ից: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ս.Հարության տոնը նշվելու է մարտի 27-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը