Յուշչենկոյին առաջարկվել է ԿԲ նախագահի պաշտոնը
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հայտնվել է էլեկտրոնային խնդրագիր, որում առաջարկվում է Կենտրոնական բանկի նախագահ նշանակել երկրի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Յուշչենկոն ղեկավարել է Կենտրոնական բանկը 1993-99թթ-ին:
«Նրա՝ ԿԲ-ն ղեկավարման տարիներին հաջողությամբ իրականացվել է դրամական բարեփոխումը, ձևավորվել պետական գանձարանը: 1997թ-ին Յուշչենկոն հեղինակավոր Global Finance ամսագրի վարկանիշով ճանաչվել է աշխարհի լավագույն 6 բանկիրներից մեկը»,- ասված է խնդրագրում:
Դիմումի հեղինակները կարծում են, որ իր գիտելիքների և փորձի շնորհիվ, Յուշչենկոն կարող է կայունացնել ազգային արժույթը: