Վարորդները չեն կարծում, որ ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունները կնվազեցնեն խցանումները
«Հայաստանում ընդունված է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ մտցնել, որոնք չեն նպաստում մարդկանց բարեկեցությանը: Դրանք մի պատրվակ են, որոնք իրականացվում են կեղտոտ գործունեությունը թաքցնելու համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավտոներկրող, վարորդ Պողոս Օղլուկյանը՝ անդրադառնալով ԱՊՊԱ ոլորտում տեղի ունեցած նոր փոփոխություններին:
Հիշեցնենք, որ մարտի 1-ից ԱՊՊԱ համակարգը գործելու է բարեփոխված տարբերակով: Մասնավորապես, մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է ծանուցումների էլեկտրոնային տարբերակը, ինչը նշանակում է, որ այսուհետև վարորդները ծանուցումը ստանալու են ոչ թե փոստով, այլ էլեկտրոնային տարբերակով: Վարորդների համար երկրորդ նորությունն էլ այն է, որ մինչև 50 հազար դրամի վնասով վթարների վարորդները կկարողանան հեռանալ դեպքի վայրից առանց ԱՊՊԱ-ի գալու:
Պողոս Օղլուկյանը այս փոփոխությունները համարում է անհեթեթություն: «Մեր ազգի մենթալիտետն իմանալով կարելի է եզրակացնել՝ հնարավոր չէ, որ երկու վարորդ որոշեն՝ վթարը 50 հազարի չափը գերազանցում է, թե՝ ոչ: Պարտադիր կլինեն վեճեր, խցանումներն էլ չեն վերանալու: Սա անհեթեթ օրենք է, առանց ճանապարհային ոստիկանի ընդհանրապես հնարավոր չէ այդ հարցը լուծել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ԱՊՊԱ ոլորտում կան խնդիրներ, ուստի հնարավոր չէ այս օրենքը առանց որևէ խոչընդոտների կյանքի կոչել: «Եթե վթարի են ենթարկվում 3 հազար և 10 հազար դոլարից ավելի մեքենաները, ԱՊՊԱ-ի ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են թանկանոց մեքենաներին միշտ սխալ հանել, քանի որ էժան մեքենաների հատուցումը ավելի քիչ է: ԱՊՊԱ-ն իր շահերից ելնելով է աշխատում»,- ասաց Պողոս Օղլուկյանը:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ չի կարծում, թե վթարների հետևանքով առաջացած խցանումները կնվազեն:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ հավասար մոտեցում է ցուցաբերվում վարորդների նկատմամբ. Էդուարդ Հովհաննիսյան
- Մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող նորամուծության արդյունքում կնվազեն խցանումները
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով