Արտակարգ իրավիճակ «Մալաթիա» տոնավաճառի հարևանությամբ
«Մալաթիա» տոնավաճառի հարևանությամբ արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Րաֆֆու փողոցը փակել են տոնավաճառի տարածքում տաղավարներ վարձակալած մարդիկ: Նրանք տոնավաճառի տնօրինությունից ու կառավարությունից պահանջում են նվազեցնել վարձի չափը, քանի որ նվազել են առևտրի ծավալները:
Երթևեկությունը խափանված է, դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, քիչ առաջ այստեղ եկավ նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Րոպեներ առաջ վաճառականներից մի քանիսը խումբ կազմեցին՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ հանդիպելու, պահանջները ներկայացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին