ՄԱԿ-ը սիրիական հակամարտության կողմերին կոչ է անում վերացնել շրջափակված քաղաքների պաշարումը
ՄԱԿ-ը սիրիական հակամարտության կողմերին կոչ է անում վերացնել շրջափակված քաղաքների պաշարումը և կարիքավոր բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելուն չխոչընդոտել: TASS-ը գրում է, որ այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերով կոորդինացիայի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն:
Նա նաև հայտնել է, որ առաջիկա 5 օրերին արգելափակված շրջաններում գտնվող 154 000 սիրիացիների օգնություն հասցնելու գործողություն կիրականացվի:
«ՄԱԿ-ը բոլոր կողմերին կոչ է անում վերացնել Սիրիայում շրջափակված բոլոր քաղաքների պաշարումը, որտեղ ապրում է մոտ 500 հազար մարդ»,- նշել է Լերկեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան