«Amnesty international». Ռուսական և սիրիական օդուժը ոչնչացնում է Հալեպի շրջակայքի հիվանդանոցները
Ռուսական և սիրիական օդուժը պարբերաբար ոչնչացնում է Հալեպի շրջակայքի հիվանդանոցները: BBC-ի փոխանցմամբ նման հայտարարություն է տարածել «Amnesty international» իրավապաշտպան կազմակերպությունը:
Կազմակերպության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք ապացույցներ ունեն առ այն, որ վերջին 12 շաբաթվա ընթացքում առնվազն 6 անգամ ռմբակոծվել են այս շրջանի հիվանդանոցները և բժշկական կենտրոնները: Այս ամենի արդյունքում զոհվել է առնվազն 3 և վիրավորվել 44 մարդ:
Հայտարարության մեջ նշվում է, որ նման արարքները կարելի է որակել որպես ռազմական հանցագորոծթյուններ: Հարձակման ենթարկված հիվանդանոցների մոտակայքում չկաին ռազմական մեքենաներ կամ այլ տիպի ռազմական տեխնիկա:
Բացի դրանից, ըստ Amnesty international»-ի հաստատված հրադադարից հետո Սիրիական կառավարական օդուժը և ՌԴ-ն ավելի են ահագնացնում իրենց հարձակումները բժշկական հաստատությունների վրա: