Կառավարությունում քննարկել են Հարկային նոր օրենսգիրքը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, անդրադարձ է կատարվել առանձին հարկատեսակներում փոփոխությունների առաջարկներին և տնտեսության տարբեր ճյուղերի վրա դրանց հնարավոր ազդեցությանը:
Շահագրգիռ գերատեսչությունները քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրել են իրենց նկատառումները և ուսումնասիրությունների արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը