Հյուսիսային Կորեան պատասխանել է պատժամիոցներին նոր՝ 6 հրթիռների փորձարկումով
Այսօր Հյուսիսային Կորեան իրականացրել է ցածր հեռահարության 6 հրթիռների փորձարկում, ինչը յուրօրինակ պատասխան է ՄԱԿ ԱԽ կողմից երկրի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է «asialive.info» լրատվականը:
Աղբյուրի փոխանցմամբ` փորձագետները մտավախություն ունեն, որ Փխենյանը կգան այլ սադրիչ քայլերի:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ՄԱԿ անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է թիվ 2270 բանաձևը, որը զգալիորեն խստացրել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները: Նման կերպ միջազգային հանրությունն արձագանքել է Փխենյանի կողմից իրականացված հրթիռային և մջուկային փորձարկումներին:
Նշենք, որ փորձարկումները պարբերաբար իրականացվել են այս տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում:
«Այսօր առավոտյան ժամը 10-ին Հյուսիսային Կորեայի զինված ուժերը իրականացրել են միջին հեռահարության 6 հրթիռների փորձարկում»,- հայտարարել է Հարավային Կորեայի ԶՈՒ միավորված շտաբի ներկայացուցիչը:
Վերջինս նաև որոշակի մանրամասներ է հաղորդել:
Փորձարկումն իրականացրել է Վոնսան քաղաքի մոտակայքում, որը տեղակայված է Հյուսիսային Կորեայի Արևելյան ափին: Հրթիռներն ուղղվել են դեպի ճապոնական ծով և ընկել են ջրի մեջ՝ անցնելով 100-150 կմ տարածություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան