Հասարակություն 09:16 08/03/2016 Աշխարհում

Բան Կի Մուն. Ազատվում ենք անցյալի նախապաշարմունքերից, որպեսզի կանայք նոր առաջավոր դիրքեր զբաղեցնեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

«Հետպատերազմյան Կորեայում մեծանալու տարիներին հիշում եմ, որ նկատել էի մի սովորույթ. կանայք, աշխատանքի գնալիս իրենց կոշիկները թողնում էին շքամուտքին, իսկ հետո երկյուղած ետ էին նայում: «Նրանք տարակուսում են` արդյոք երբևէ նրանք նորից կհագնեն այդ  կոշիկները», - բացատրում էր մայրս:

Ավելի քան կես դար անց, այդ հիշողությունը շարունակում է հետապնդել ինձ: Այսօր աշխարհի աղքատ շրջաններում կանայք շարունակում են լույս աշխարհ բերել երեխաներ՝ վտանգի ենթարկելով իրենց սեփական կյանքը: Մայրական մահացությունը բազմաթիվ կանխելի վտանգներից մեկն է: Շատ հաճախ իգական սեռի նորածինները ենթարկվում են սեռական օրգանների խեղման: Աղջիկների վրա հարձակվում են դպրոց գնալու ճանապարհին: Կանանց մարմինները պատերազմներում օգտագործվում են որպես մարտադաշտ: Այրի կանայք անտեսված են ու անապահով:

Մենք կարող ենք հաղթահարել այս խնդիրները` միմիայն զորացնելով կանանց որպես փոփոխություն կրողների: Արդեն ավելի քան 9 տարի է ես փորձում եմ այս գաղափարախոսությունը ներդնել ՄԱԿ-ում: Մենք այնքան արհեստական արգելքներ ենք  հաղթահարել և բեկորներից կառուցել ամրոցներ: Այժմ մենք ազատվում ենք անցյալի ենթադրություններից  ու նախապաշարմունքերից, որպեսզի կանայք կարողանան նոր առաջավոր դիրքեր զբաղեցնել:

Ես նշանակեցի ՄԱԿ-ի զինված ուժերի առաջին կին հրամանատարին` մեր Կազմակերպության մեջ կանանց ներկայացուցչությունը հասցնելով  իր պատմական բարձրակետին:  Ներկայում ունենք կին առաջնորդներ խաղաղության և անվտանգության ոլորտում` մի բնագավառ, որը մի ժամանակ գտնվում էր տղամարդկանց բացառիկ իրավասության ներքո: Երբ ես եկա ՄԱԿ,  խաղարարար առաքելություններում չկային կին առաջնորդներ: Իսկ այժմ ՄԱԿ-ի առաքելությունների գրեթե մեկ քառորդը գլխավորում են կանայք, ինչը, թեև, բավարար չէ, սակայն հսկայական առաջընթաց է:

Ես շուրջ 150 հրաման եմ ստորագրել Գլխավոր քարտուղարի օգնականի կամ տեղակալի պաշտոններում կանանց նշանակելու համար: Ոմանք եկել են միջազգային համբավ ունեցող բարձրաստիճան կառավարական գրասենյակներից, իսկ ոմանք էլ ղեկավար պաշտոններ են ստանձնել իրենց իսկ երկրներում: Նրանք բոլորն էլ օգնել են ինձ ապացուցելու, որ շատ հաճախ կինը կարող է լավագույն թեկնածուն լինել տվյալ աշխատանքի համար:

Այս իրական առաջընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով մենք ստեղծել ենք մի նոր շրջանակ, որը պատասխանատվության տակ է առնում ՄԱԿ-ի ամբողջ համակարգը:  Եթե մի ժամանակ գենդերային հավասարությունը պարզապես դիտվում էր որպես ողջունելի գաղափար, այժմ այն դարձել է կայուն իրականացվող քաղաքականություն: Նախկինում գենդերային զգայունության վերաբերյալ դասընթացը կամընտրական էր, իսկ ներկայում այն պարտադիր է ՄԱԿ-ի աճող թվով աշխատակիցների համար:

Անցյալում, ՄԱԿ-ի բյուջեի միայն մի փոքր մասն էր հատկացվում գենդերային հավասարության և կանանց զորացման խնդիրների լուծմանը, իսկ այժմ այդ ռեսուրսները չափորոշված ու հաշվարկված են գրեթե յուրաքանչյուր երրորդի համար:

Կոնֆուցիոսն ուսուցանում էր, որ աշխարհը կարգի բերելու համար նախ և առաջ մենք պետք է սկսենք մեր իսկ շրջապատից: Ունենալով  ՄԱԿ-ի կին առաջնորդների արժանիքների վերաբերյալ ստույգ ապացույցներ, ես ամենուրեք արտահայտվել եմ ի շահ կանանց իրավունքների և հնարավորությունների ամրապնդման: Ինչպես խորհրդարաններում, համալսարաններում և հանրահավաքներում, այնպես էլ համաշխարհային առաջնորդների հետ անձնական զրույցներում, կորպորացիայի ղեկավարների հետ հանդիպումների և նահապետական հասարակություններ կառավարող ազդեցիկ մարդկանց հետ կոշտ զրույցների ժամանակ ես համառորեն պահանջել եմ կանանց հավասարություն և հորդորել եմ միջոցներ ձեռնարկել դրան հասնելու համար:  

Պաշտոնս ստանձնելու ժամանակ աշխարհի 9 խորհրդարաններում չկար կանանց ներկայացուցչություն: Մեր ջանքերի շնորհիվ այդ թիվը նվազեց` հասնելով 4-ի: 2008 թվականին ես մեկնարկեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» քարոզարշավը, և այսօր բազմաթիվ առաջնորդներ ու նախարարներ, հարյուրավոր խորհրդարանականներ ու միլիոնավոր այլ անձինք միացել են այդ կոչին:

Ես առաջին տղամարդն էի, ով նախաձեռնեց HeForShe (տղամարդը հանուն կնոջ) քարոզարշավը, և միլիոնավոր մարդիկ միացան այդ նախաձեռնությանը: Ես կանգնեցի այն ակտիվիստների կողքին, որոնք կոչ էին անում հրաժարվել կանանց սեռական օրգանների խեղումից և նրանց հետ տոնեցի մեր հաղթանակը, երբ, Ընդհանուր վեհաժողովը ընդունեց այդ նպատակին հասնելուն ուղղված առաջին բանաձևը: Ես միանում եմ բազմաթիվ մարդկանց կոչերին, ովքեր գիտակցում են, որ կանայք կարող են խթան հանդիսանալ մինչև 2030 թվականը Կայուն զարգացման համարձակ օրակարգի հաջողության հասնելու և կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի առաջխաղացման գործում:

Կանանց միջազգային այս օրը թեպետ ինձ դեռ շարունակում է վրդովմունք պատճառել կանանց ու աղջիկների իրավունքների ժխտման հանգամանքը, այնուամենայնիվ, ինձ հուսադրում են այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են այն հաստատուն գաղափարով, համաձայն որի կանանց զորացումը կարող է նպաստել հասարակության առաջընթացին:  Եկե´ք տրամադրենք հաստատուն ֆինանսավորում և անվեհեր աջակցություն, ինչպես նաև ցուցաբերենք անկոտրում քաղաքական կամք հասնելու գենդերային հավասարության ամբողջ աշխարհում: Մեր ընդհանոր ապագայի համար չի կարող լինել դրանից առավել մեծ ներդրում»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}