Իրավունք 12:35 09/03/2016

Բանակում զինծառայողների սպանությունները չբացահայտելու մեջ միտում կա. Ավետիք Իշխանյան

Բանակում տարբեր հանգամանքներում սպանված զինծառայողների մայրերը, որոնց վիշտը անսահման խորն է, գոնե ուզում են իմանալ, թե ինչն է եղել իրենց որդիների մահվան պատճառը: Այդ մասին այսօր «Մեդիա Կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Արդեն երկար տարի է որդեկորույս մայրերի պայքարը առաջ է գնում ու մեկ էլ հանկարծ բետոնե պատին դեմ առնում», -հավելեց իրավապաշտպանը:

Նա չբացառեց, որ կլինեն քրեական գործեր, ինչպիսին ասենք փողոցում սպանությունը կամ ահաբեկչության դեպքերը, բայց նրա խոսքով, զինված ուժերում ոչ պատերազմական գործողությունների ժամանակ, զորամասում կատարված սպանությունը ու այն չբացահայտելը մտահոգություններ է առաջացնում:

«Ես համոզված եմ, կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդքան կենսունակ չեն, որպեսզի փակ տարածքում կատարված սպանությունը չկարողանան բացահայտել: Սա է սարսափելի մտահոգիչը: Ո՞նց կարող է ախր չբացահայտվի նման սպանությունը: Այո, ես հատուկ միտում եմ տեսնում, որ սպանությունները չեն բացահայտվում, որովհետև, կրկնում եմ, հնարավոր չէ փակ տարածքում կատարված սպանությունը չբացահայտվի»,- հայտարարեց իրավապաշտպանը:

Նրա համար տարօրինակ է՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ինչպե՞ս են նայում որդերկորույս մայրերի աչքերին:

Ստեփանակերտ 2009-ին զորակոչված և ծառայության ընթացքում 2010-ին մահացած զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, որը նույնպես ասուլիսին ներկա էր, ասաց, որ որդու մահվան պաշտոնական վարկածը եղել է ինքնասպանության դրդելը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մաս:

«Բայց ասեմ, որ հենց որդուս դիակը տեսանք, մարմնի վրա բազմաթիվ հետքեր կային, և մենք մինչև էսօր պահանջում ենք ու ոչ մի պատշաճ պատասխան չենք ստացել մեր հարցերին՝ որտեղից նրա վրա առաջացան այդ հետքերը: Պարանոցի վրա երկու պարանի հետք կար, որը նշում է նաև դատաբժիշկը իր փորձաքննության եզրակացության մեջ ու բացի էդ նշում, որ կա կարմիր գույնի ժապավենաձև արյունազեղում: Բայց մինչև հիմա մենք այդպես էլ չիմացանք՝ այդ արյունազեղումը ինչի հետևանք էր պարանի՞, թե՞ այլ բանի», -ներկայացրեց տիկին Մուրադյանը:

Վալերի Մուրադյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել էր, սակայն երբ Գևորգ Կոստանյանը նշանակվեց զինվորական դատախազ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ գործը վերաբացվել է, ու նույն գործով քննությունը շարունակվել է մինչև 2015 թվականի հունվարը:

«Բայց նույնիսկ գործը կարճելու մասին պատշաճ չեն տեղեկացրել, ու ես կարճման մասին իմացել եմ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից պետական մարմիններից հավաքած փաստաթղթերից: Ես տեղեկանքը բացեցի ու տեսա, որ մեղադրյալ անձի անհայտ լինելու պատճառով քրեական գործը կասեցվել է: Բայց ես այդ մասին ոչ մի ծանուցում չեմ ստացել: Շոկի մեջ ընկա, սթրես տարա», -ասաց Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ քրեական գործի կասեցման մասին որոշումը իրենք բողոքարկել են: Նանա Մուրադյանի խոսքով, իր տղան զորամասում բազմաթիվ չարաշահումների ականատեսն է եղել, տեսել է՝ ինչպես են վառելանյութ գողանում ու այդ մասին չհայտնելու դիմաց գումար են առաջարկել, որը ինքը հրաժարվել է վերցնել:

«Այդ մասին տղաս ինձ հեռախոսով ասեց, ես էլ ասեցի վայ Վալեր ջան, հանկարծ չհամաձայնես, ինքն էլ ասեց՝ չէ մամա, ինձ պետք չի: Էդ զանգից ընդամենը չորս օր հետո իմ տղային սպանեցին», -լրացրեց Մուրադյանը:

Հադրութի զորամասում մեկ տարի յոթ ամիս ծառայած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Ինգա Ղազարյանը, ասուլիսում հուզվեց, ասաց անակնկալի են եկել, երբ 2010-ի դեկտեմբերին իմացել են, որ որդուն կոմայի մեջ տեղափոխել են Երևան, զինվորական հոսպիտալ:

«Իմ տղային արդեն մահացած էին բերել հոսպիտալ: Երբ տեսանք, երեխուս աչքի բիբերը չորացած էին, ձեռքերն ու ոտքերը կապույտների մեջ: Իմ տղայի բերանի մեջ սոսինձ ա լցված եղել: Հետո մեզ ասացին, որ գործը կարճվում է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հետո մենք որ գնացինք քննչական բաժին, մեզ ցույց տվեցին տղայիս շորերը՝ ամբողջությամբ արյան մեջ: Մենք զարմացանք՝ հարցնում էինք ոնց ա էս ամենը եղել, բա ասում էիք ուռուցքով եք երեխուն բերել հոսպիտալ», -ներկայացրեց տիկին Ղազարյանը:

Նրա խոսքով, որդուն բութ գործիքով բազմաթիվ հարվածներ են հասցրել, քանի որ նրա երիկամն է վնասվել, գլխում արյան զեղում առաջացել: Տիկին Ղազարյանն ասաց նաև, որ նրան, ով սպանությանն ականատես է եղել, «երկրից հեռացրին, որ վկայություններ չտա»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}