Քաղաքական 13:55 11/03/2016

Դավիթ Հարությունյանը՝ ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային համակարգի մասին

Եթե խորհրդարանական ընտրություններում պատշաճ ձևով իրականացվի էլեկտրոնային գրանցումը, ապա այն կարող է էական կանխարգելող գործիք դառնալ կրկնաքվեարկության դեպքերը բացառելու առումով: Այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Պաշտոնյայի պնդմամբ, էլեկտրոնային գրանցման համակարգի հաջողության գրավականը էլեկտրոնային ցուցակներ ունենալն է: Իսկ ցուցակները, որոնք կազմվում են կենտրոնացված կարգով, հրապարակվում են ընտրություններից երեք օր առաջ:

«Յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ներբեռնել այդ ցանկը էլեկտրոնային տեսքով, համադրել՝ արդյոք կա՞ն այնտեղ կրկնություններ, թե՞ ոչ: Առնվազն վերջին մի քանի ընտրությունների ժամանակ այդ աշխատանքը կատարվել և հայտնաբերվել է, որ ընտրություններում առնվազն 110-120 անձի անուն-ազգանունները և ծննդյան ամսաթվերը համընկնում են: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ մտահոգությունը, որը հնչում է տարբեր երկրներում, երբ նույն անձը հայտնվում է տարբեր ցուցակներում, Հայաստանում չկա», -նկատեց Հարությունյանը:

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը մշակողները առաջարկում են էլեկտրոնային հետևյալ համակարգը: Հարությունյանի ներկայացմամբ, ընտրողների էլեկտրոնային ցուցակները բաժանվում են ըստ ընտրական տեղամասերի: Էլեկտրոնային սարքը պետք է կարողանա ապահովել հետևյալը՝ ընթերցել անձը հաստատող փաստաթղթերը, ստուգել, թե արդյոք այդ փաստաթուղթը ներկայացրած անձը ընդգրկվա՞ծ է այդ տեղամասի ցուցակում, թե՞ ոչ և արդյոք այդ անձը որևէ այլ փաստաթղթով մասնակցե՞լ է այդ տեղամասում ընտրությանը, թե՞ ոչ: Դրանից հետո, ըստ Հարությունյանի, հրապարակային նշան է անում ու եթե պահոցում պարունակում է նաև անձի թվային լուսանկարը, ներկայացվում է մեծ մոնիտորի վրա, ու տեղամասում գտնվողները կկարողանան դա տեսնել:

«Եթե բավարարվում են պահանջները, ապա այդ դեպքում սարքը կտպի մի կտրոն, որը պարունակում է անձի մասին մանրամասն տեղեկություններ և այդ փաստաթուղթը կդառնա այն հիմքը, որով անձը շարունակում է մասնակցել քվեարկությանը», -ասաց Դավիթ Հարությունյանը:

Նաև հավելեց. «Երբ մենք նախագծում էինք այս համակարգը, ի սկզբանե մերժեցինք մի մոտեցում՝ կապել սարքը կենտրոնացված սերվերի հետ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այլ երկրների փորձի մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նման ճանապարհով որևէ երկիր չի գնում: Կենտրոնական սերվերի հետ կապելը մտահոգիչ էր այն առումով, որ համակարգը կարող է խափանվել ցանկացած մի գծի ընդհատման դեպքում և վերջապես, նման համակարգեր կարող են անհրաժեշտ լինել այն դեպքում, երբ մենք չունենայինք ընտրացուցակների կենտրոնացված համակարգ»:

Հարությունյանը նաև մատնանշեց էլեկտրոնային սարքերի օգտագործման «թույլ կետերը».

«Կան որոշակի կատեգորիաներ, որոնք ցանկում չեն ներկայացվում՝ զինծառայողները, ձերբակալված անձինք, անձը հաստատող փաստաթուղթը կորցրած մարդիկ, ովքեր ստացել են անձը հաստատող ժամանակավոր վկայական և այլն: Այ սա կարող է պոտենցիալ խախտումների հիմք լինել: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ ընտրությունների արդյունքները ամփոփելիս, էլեկտրոնային համակարգով գրանցված անձանց թիվը առանձին պետք է ներկայացվի հաշվետվության տեսքով, իսկ մյուս կատեգորիայի անձանց թիվը՝ առանձին հաշվետվության տեսքով: Այսինքն՝ ընտրությունների արդյունքները ամփոփելիս պետք է երևա հստակ, թե քանի մարդ է ասենք՝ մասնակցել ժամանակավոր փաստաթղթով, քանի մարդ՝ բուժհաստատություններում, և այլն»:

Ընդհանուր առմամբ, ըստ Հարությունյանի, լուծումների պետք է գալ միասին՝ քաղաքական ուժերի հետ քննարկման արդյունքում:

«Պետք է քննարկենք տեխնիկական հնարավորությունները, քննարկենք, թե երկրում ինչ կա: Եթե ներկայացնենք պահանջ, որը տիեզերական է ու իրագործելի չէ այսօր Հայաստանի Հանրապետությունում, ապա անիմաստ է այդ առաջարկությունը ներկայացնել: Սա նշանակում է, որ ի սկզբանե, մենք չենք կարողանա գալ կոնսենսուալ լուծման», -ընդգծեց բանախոսը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
16:43
Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Նիկոլ Բիբինս Սեդական արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
16:40
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ակցիա Երևանի ավագանու նիստի ժամանակ
Երևանի ավագանու այսօրվա նիստի հայտարարություների ժամին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Քաղաքագետ. Մեր «խաղաղության մասին երազողները», իհարկե, հեռու են նման բաները հասկանալուց
«Մինչ հայերը փողոցներում և կառավարական միջանցքներում վիճում են, թե ինչ պայմաններով է արժե վերականգնել հայկական պետությունը նախկին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նա հայտարարել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Աղբյուր` Panorama.am
16:15
Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արման Թաթոյանի իրազեկումն ազատությունից զրկված քաղաքացիների համար
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:48
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումը. Ադրբեջանի ԱԳՆ
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են...
Աղբյուր` Panorama.am
14:16
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ»...
Աղբյուր` Panorama.am
14:03
Բագրատ սրբազանը մետրոյով այցելեց Գարեգին Նժդեհի հրապարակ. Ֆոտոռեպորտաժ
«Նախ Գարեգին Նժդեհը մեր հերոսն է, հետո էլ որոշեցի գնալ տեսնել 3-րդ մասի ժողվուրդն ինչպես է ապրում»,-պատասխանելով հարցին, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրեն Պետրոսյան. Ամեն բան հնարավոր է փոխել
«Երբեք ուշ չէ։ Սա մյուս կեղծ  օրակարգն է, որը մեզ անընդհատ պարտադրվում է, որ մենք այլևս տարբերակ չունենք, ամեն ինչ վճռված է։ Սա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սարգիս Ստեփանյանը մեկնեց Ճապոնիա՝ մասնակցելու Պարա աթլետիկայի աշխարհի առաջնությանը
Այսօր Սարգիս Ստեփանյանը Մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ մեկնեց...
Աղբյուր` Panorama.am
13:49
Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել
Կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը։
Աղբյուր` Panorama.am
13:46
Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն
«Հավաքված է այն մասսան, որն ազգային և մարդկային խնդրի համար է հավաքվել, նյութի համար չի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}