Մարոկկոյի ափերին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մարոկկոյի ափերին արձանագրվել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հայտնում է «Գազետա.ռու»-ն: Նշվում է, որ երկրաշարժի կենտրոնն ընկած է 10 կմ խորության վրա և այն տեղի է ունեցել Էլ-Հոսեյմ քաղաքից 62 կմ հեռավորության վրա:
Ներկա պահին տուժածների մասին տեղեկություններ չկան:
Աղբյուրը գրում է նաև, որ ավելի վաղ Մեքսիկայի հարավարևելյան պետության Չյապաս նահանգում նույնպես 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր