Մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի փորձը. Սերգեյ Նարիշկին
«Հայաստանն իր աշխարհագրական դիրքի և միջազգային լարվածության օջախներին մոտ լինելու արդյունքում զբաղեցնում է հատուկ տեղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, ուստի մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի փորձը, այդ թվում՝ խորհրդարանական, նաև անվտանգության ապահովման հարցում»,- Երևանում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտագնա նիստում ասաց ՌԴ Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով նաև վարում է նիստը:
Ըստ նրա, այս առումով կա գործողությունների հստակ փաթեթ, որոնք կնպաստեն կազմակերպության ուժային բաղադրիչի ամրապնդմանը: Ս. Նարիշկինը տեղեկացրեց, որ վաղն իրենք այցելելու են Երևանի «Էրեբունի» օդանավակայան՝ ծանոթանալու Կովկասում իրենց պաշտպանական հնարավորություններին:
«Ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար ՀԱՊԿ-ը լայն հնարավորություն է տեսնում այլ միջազգային կառույցների հետ համագործակցության համար, մասնավորապես՝ եվրասիական համագործակցության»,- ասաց նա:
Ս. Նարիշկինի խոսքով, այսօր կարևորագույն հարց է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: Խոսելով սիրիական հակամարտության մասին, նա կարևորեց ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը՝ նշելով, որ իրենց նպատակն այն է քաղաքական միջոցներով հասնել սիրիական հակամարտության լուծմանը:
«Այսօր հիմնականում պահպանվում է հրադադարը: Ընթացքը տանում է նրան, որ միջազգային ջանքերը համատեղվեն «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ»,- ասաց ՌԴ Պետական դումայի նախագահը:
Ըստ նրա, այդ ճանապարհին պետք է հաղթահարել ոչ պակաս կարևոր խոչընդոտներ՝ սիրիական տարածքը Թուրքիայի կողմից կրակահերթի տակ պահելն ու Թուրքիայի կողմից այլ գործողություններ նախաձեռնելը, որոնք ապակայունացնում են առանց այն էլ պայթյունավտանգ տարածաշրջանը:
Ս. Նարիշկինը նշեց, որ ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովը որպես միջխորհրդարանական կառույց, միշտ ձգտում է օրենսդրական դաշտում նպաստել անդամ պետությունների անվտանգության ամրապնդմանը՝ ժամանակակից և բավական ոչ հեշտ պայմաններում:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ որոշ պետություններ միջազգային հարթակներում հանդես են գալիս ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը հակասող տեսակետով. Շարմազանով
- ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահը վստահ է՝ համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր