ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահը վստահ է՝ համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով
«Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության` ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաև՝ նոր մարտահրավերների և սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման»,-ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը:
ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել Էդուարդ Շարմազանովի ներդրումը ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներում: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան