Մադրիդում գողացել են Ֆրենսիս Բեկոնի 30 մլն եվրո արժողությամբ գեղանկարները
Մադրիդի մասնավոր տներից մեկից գողացել են էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի հինգ գեղանկար, որոնց արժեքը միասին գնահատվում է 30 մլն եվրո: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով El Pais-ին:
Հրատարակության աղբյուրի տվյալներով, իռլանդացի նկարչի աշխատանքները գողացվել էին դեռ անցած հունիսին, տարվում է հետաքննություն: Նրանք նաև պատմել են, որ նկարների սեփականատերը 59-ամյա տղամարդ է եղել, ով մահացել է 1992-ին Մադրիդում:
Փորձագետները նշել են, որ այդ աշխատանքները գողերը դժվարությամբ կկարողանան վաճառել: Իրավապահների տվյալներով՝ գողացված կտավները երկրից դուրս չեն հանվել: