Իրավունք 13:27 16/03/2016 Հայաստան

ՔԿՀ-ներում սննդի, հանդերձանքի, դեղորայքի գնման և տնօրինման գործընթացներում խնդիրներ կան. հետազոտություն

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում կամ ազատազրկված անձանց պահման գործընթացի ժամանակ առկա է պետական բյուջեի՝ որպես քաղաքականության փաստաթուղթ և դրանից բխող կառավարման ոչ արդյունավետ համակարգ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Ըստ նրա, կառավարման ոչ արդյունավետ համակարգը հանգեցնում է նրան, որ ազատազրկված անձանց իրավունքները խախտվում են:

Նշենք, որ ՀԿ-ն 2015 թվականին հետազոտություն է իրականացրել, որի նպատակն է եղել գնահատել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության կողմից մշակվող և իրականացվող քաղաքականության արդյունավետության և դրան համապատասխան ֆինանսական հատկացումների տեսանկյունից: Այսօր կայացավ հետազոտության հիման  վրա պատրաստված  «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի շնորհանդես-քննարկմանը, որի ներկա էին տարբեր ՀԿ-ների, նաև ֆինանսների, արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ:

«Մեր նպատակն է վեր հանել անարդյունավետ կառավարման խնդիրը, իրավասու անձանց հետ քննարկումներ ծավալելու միջոցով հասնել նրան, որ պահպանվեն միջազգային պարտավորությունները, ազատազրկված անձանց իրավունքները պաշտպանվեն ողջ ծավալով»,-  նշեց Հ. Հարությունյանը:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնցում առկա են քրեակատարողական հիմնարկների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ, նաև քրեակատարողական հիմնարկներում անձանց պահման վերաբերյալ չափորոշիչներ սահմանվող փաստաթղթեր՝ միջազգային, ներպետական, համեմատել ներպետական իրավական ակտերի հետ:

«Առանձնապես աչքի են ընկնում ապրանքների, մասնավորապես սննդի, հանդերձանքի, դեղորայքի գնման և տնօրինման գործընթացներում խնդիրները»,- ընդգծեց Հ.Հարությունյանը:

Նա նշեց, որ սննդի համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտները ներպետական օրենսդրության մեջ համարժեքորեն ապահովված չեն, այսինքն՝ պետական բյուջեի հատկացումներն ի սկզբանե անում են ոչ այդ ստանդարտներին համապատասխան: Երկրորդ, ըստ նրա, խնդիրներ են առաջանում նաև գնումների գործընթացում, որը, մասնավորապես, իրականացվում է մեկ անձի կամ նույն կազմակերպության կողմից:

«Արդյունքում բացահայտվել է, որ գնումների գործընթացում իրականացվում է մի շարք ապրանքների ձեռքբերում, որի նկատմամբ որակական հսկողություն չի գործում: Բացի այդ, այն չափաբաժինը, որ պետք է ստանա ազատազրկված անձը՝ ըստ սահմանված չափորոշիչի, և վերջնական արդյունքում ստացած չափաբաժինը չի համապատասխանում իրար»,- նշեց նա:

Ըստ Հ. Հարությունյանի, որակական  և քանակական առումով խնդիրներ են հայտնաբերել հացամթերքի, մսի, հյութի, յուղի և մնացած այլ ապրանքատեսակներում: Բացի այդ, նրա խոսքով, ճաշացանկում նշված են լինում որոշակի  մթերքների անունների, որոնք, ազատազրկված անձանց խոսքով, տարվա ընթացքում ընդհանրապես չեն ստացել կամ շատ քիչ:

«Իրավական փաստաթուղթը սահմանում է՝ թարմ միս, որքան և ինչ հաճախականությամբ պետք է տրվի: Բյուջեն դիտարկում ենք և պարզում, որ բյուջեով հատկացված գումարը բավական է միայն մսի պահածո ձեռք բերելուն: Նույնը նաև թարմ ձկի մասով: Նույնիսկ այս պարագայում քանակությունը չի պահպանվում»,- ասաց նա:

Հետազոտության արդյունքում նաև դեղորայքի առումով են խնդիրներ արձանագրվել. «Համեմատելով գնված դեղորայքը և փաստացի այն հիվանդությունների ցանկի, որը մեզ տրամադրվել է քրեակատարողական վարչությունից, պարզում ենք, որ անհամապատասխանելիություն կա: Ձեռք են բերում այնպիսի դեղորայք, որոնց նպատակային նշանակությունն այլ է: Մեծ քանակությամբ ձեռք է բերվում ցավազրկող դեղորայք»:

ՀԿ նախագահը նաև հավելեց, խնդիրը նրանում է, որ ՔԿՀ-ների կողմից նպատակային բուժսպասարկում չի իրականացվում, առաջին և հիմնական դեղամիջոցը, որ տրամադրվում է ազատարկված անձին առողջական որևէ խնդրի դեպքում, ցավազրկող միջոցն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:52
Նալբանդյան գյուղում uպանված ոստիկան ամուսնացած էր, ուներ նորածին երեխա
«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
21:41
Սանոսյա՛ն, արածդ ասֆալտը դուրդ գալի՞ս է. Մաքենիսեցի
«Սա իր թափած ասֆալտն է, որ մոր համար Երևանում 250.000 դոլարանոց տուն է կառուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մաքենիս գյուղի բնակիչը։
Աղբյուր` Panorama.am
21:31
Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան
«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը՝ մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
20:40
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու
Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու Փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է  մատուցվել։ Արարողությանը մասնակցելու համար  հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թիմային աշխատանք, վաստակած հաղթանակ. Հայաստան – Լատվիա խաղի՝ լավագույն պահերը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին հյուրընկալել էր Լատվիայի ընտրանուն: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հրազդանում բախվել են երեք ավտոմեքենաներ, կա տուժած
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Սուրենյանց. Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»
Արմավիրի ողբերգության հետքերով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Նալբանդյան գյուղում զինված քաղաքացու կրակոցներից վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է
Նախօրեին Արմավիր մարզի Նալբանդյան գյուղում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած  ՆԳՆ ոստիկանության Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ. Չանչարևիչ
«Նոա»-«Չելսի» խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ, դրան սպասում ենք մեծ ոգևորությամբ։ Metaratings.ru -ին տված...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արման Ծառուկյանն ասել է, թե երբ է լինելու իր մենամարտը Մախաչևի հետ
Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում ռուսաստանցի Արման Ծառուկյանը հաստատել է, որ շուտով մենամարտելու է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Քննարկվել են Սրբազան շարժման առաջիկա անելիքները
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսկ Գալստանյանն այսօր հանդիպել է Շարժման Քաղաքական Խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ինչ չի կարելի անել, եթե երեխան մաքրող միջոց է խմել. Բժշկի խորհուրդը
Մուրացան համալսարանական հիվանդանոցում մենք տարեկան ընդունում է մոտավորապես 700-800 թունավորման դեպք, որոնց 30 տոկոսը կազմում են դեղերից...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հնդկաստանում մոտ երեք տասնյակ մարդ է մահացել ջրհեղեղի հետևանքով
Հնդկաստանի Թելանգանա կոչվող նահանգում հորդառատ անձրևների հանգեցրել են ջրհեղեղի, որի  հետևանքով 29 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:06
Ում խորհուրդ չի տրվում լոլիկ ուտել. Բժշկի մի քանի խորհուրդ
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև հոդատապով հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել լոլիկ ուտելուց։ Ռուս բժիշկ,...
Աղբյուր` Panorama.am
12:38
Արմավիրի մարզում ոստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծին» ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Ս․ Աստվածածնի ծննդյան օրն է
Ս. Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Աղբյուր` Panorama.am
09:28
Մի այրեք խոզանները. ՆԳ նախարարությունը զգուշացնում է հետևանքների մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհները...
Աղբյուր` Panorama.am
09:08
Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
Մանրամասներ՝ Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանnւթյան, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքից
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում  ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու...
Աղբյուր` Panorama.am
08:29
Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}