Մերկելին համեմատել են «Տիտանիկի» դաշնակահարի հետ
Գերմանիայի Տրանսպորտի նախկին նախարար «Քրիստոնիա սոցիալիստական միության» (ՔՍՄ) անդամ Պետեր Ռամզաուերը ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ընտրություններում ունեցած հաջողության վերաբերյալ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը համեմատել է խորտակվող «Տիտանիկի» վրա դաշնակահարի ելույթի հետ:
Նշենք, որ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հաղթանակ է տարել կիրակի օրը Գերմանիայի երեք դաշնային հողերում կայացած տեղական ընտրություններում:
Այս ամենի վերաբերյալ Մերկելը հայտարարել է, որ վորենշյալ կուսակցության հաղթանակը, իշխող «Քրիստոնեա դեմոկրատական միության» (ՔԴՄ) համար «խնդիր չէ»:
«Դա հիշեցնում է «Տիտանիկի» վրա դաշնակահարի ելույթը, նա նույնպես նվագում էր մինչև վերջին պահը, քանի որ դաշնամուրի վրա կարելի էր նվագել»,- հայտարարել է քաղաքական գործիչը «Die Welt» ամսագրին տված հարցազրույցում:
Վերջինիս կարծիքով, նման կերպ ընտրությունների մասին արտահայտվողը կարող է էլ ավելի զայրացնել մարդկանց:
Նշենք, որ Սաքսոնիա, Անհալթ, Բադեն Վյուրթենբերգ և Ռեյնլանդ-Փֆալց դաշնային հողերում անցած կիրակի կայացած ընտրություններում իշխող քաղաքական ուժը կորցրել է իր դիրքերը: Սակայն ըստ փորձագետների, Անգելա Մերկելի ամենագլխավոր պարտությունն այն է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը առնվազն երկնիշ ցուցանիշով ընտրվել է բոլոր երեք դաշնային հողերի օրենսդիր մարմիններ: