Իսպանիայում Թուրքիա-ԵՄ համաձայնագրի դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
Իսպանիայի մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Թուրքիա-ԵՄ՝ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ համաձայնագրի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխացմամբ բողոքի ակցիաներ են կայացել Բարսելոնայում Սարագոսայում, վալենսիայում և ավելի քան մոտ 50 իսպանական այլ քաղաքներում: Մադրիդի կենտրոնական Պուերտա դել-սոլ հրապարակում հավաքվել են մոտ 5000 մարդ: Ցուցարարները իրենց ձեռքում պահում էին «Ամոթ ԵՄ-ին», «Ոչ պատերազմ, ոչ սահման», «Ապարտեիդ» և մի շարք նմանատիպ այլ կարգախոսներ իսպաներեն և անգլերեն լեզուներով:
Բողոքի ակցիայի ընթացքում մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ հերթով ընթերցում էին բազմաթիվ հասարակական միավորումների ներկայացուցիչների կողմից ստորագրված հայտարարության տեքստը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԵՄ-ն փախստականներին վերաբերվում է այնպես, ինչպես մանրադրամի Թուրքիայի հետ կատարված առևտրում: Նախագիծը, ըստ հայտարարության հեղինակների, ի ցույց է դնում դաշինքի ներսում առկա խնդիրները: Հավաքվածները նաև կոչ են արել ԵՄ-ին հարգել փախստականների իրավունքները և Թուրքիայի հետ համաձայնագիրը որակել են որպես միջազգային իրավունքի և ԵՄ օրենսդրության կոպիտ խախտում:
Իր հերթին, Իսպանիայի «միավորված ձախեր» կուսակցության առաջնորդ Ալբերտո Գարսոնը լրագրողներ հետ զրույցում կասկած է հայտնել առ այն, որ պաշտոնական Անկարան ստացված գումարները կծախսի փախստականների վրա:
«Ինչի՞ վրա թուրքերը կծախսեն այդ 3 միլիարդը, ով կերաշխավորի, որ դրանք կուղղվեն փախոստականների խնդիրների լուծման, այլ ոչ թե քրդերի դեմ պատերազմի վրա: Բավական է ԵՄ-ն պահել փախստականի կարգավիճակով», հայտարարել է Ալբերտո Գարսոնը:
Իր հերթին պաշտոնական Մադրիդը արդեն իսկ հայտարարել է, որ հավանություն չի տա փաստաթղթին ներկայիս տեսքի պահպանման պարագայում: