ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում զինծառայող է մահացել (լրացված)
Այսօր առավոտյան Հայաստանի Զինված ուժերի զորամասերից մեկում զինծառայող է մահացել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, պատճառների մասին դեռ ոչինչ չենք կարող ասել», -ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ կատարվածի մանրամասները կպարզի Քննչական կոմիտեն:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Panorama.am-ին փոխանցեցին, որ իրենք դեպքի մասին ահազանգն ստացել են և մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:
12:40 Քննչական կոմիտեից հայտնեցին, որ զինծառայողը Սևակ Համբարձումյանն է:
Զինծառայողը գլխի ճակատային շրջանում ստացված հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: