ՀՀԿ-ն կհիմնադրի քաղաքական դպրոց, որը կկրի Անդրանիկ Մարգարյանի անունը
ՀՀԿ-ն կհիմնադրի քաղաքական դպրոց, որը կկրի երջանկահիշատակ վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի անունը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ եվրոպական երկրներում ընդունված է, որ առաջադեմ կուսակություններն ունենան քաղաքական դպրոց:
Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ երկու ժամից ավելի տևած նիստում քննարկվել և կայացվել է ևս երկու որոշում: Ըստ նրա՝ որոշվել է ՀՀԿ-ում ավելացնել ևս մեկ հանձնաժողով՝ արտաքին կապերի:
«Սա նշանակում է, որ մեր կուսակցությունը շատ մեծ նշնակություն է տալու միջկուսակցական կապերի զարգացանը՝ թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության, թե եվրոպական այլ կուսակցությունների, ինչպես նաև մեր դաշնակից երկրի՝ ՌԴ-ում ամենազդեցիկ քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիա»-ի հետ»,- ընդգծեց Է.Շարմազանովը՝ հավելելով, որ առհասարակ կուսակցությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի:
Նա նշեց նաև, որ 2016 թ-ի աշնանը ՀՀԿ-ն իր հերթական համագումարն է հրավիրելու և երրորդ որոշումը վերաբերում է այդ համագումարին: Մասնավորապես, ըստ Շարմազանովի, որոշում է կայացվել որոշակի փոփոխություն մտցնել կուսակցության ծրագրում:
«Այս ընթացքում կարվեն առաջարկներ, որպեսզի համագումարում փոփոխություն կատարվի ծրագրում»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Բացի այդ, նիստում քննարկվել է նաև Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը և ՀՀԿ-ն վերահաստատել է, որ պատրաստ է աշխատելու ՀՀ բոլոր քաղաքական ուժերի և ՀԿ-ների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան