Պարզ է դարձել Եգիպտոսում օդանավի առևանգիչի ինքնությունը
Կիպրոսի պաշտոնյաները պարզել էն Egypt Air ավիաընկերության օդանավն առևանգողի ինքնությունը: Ըստ տվյալների, քաղբանտարկյալներին ազատելու պահանջով ներկայացած անձը Սեիֆ Էլդին Մուստաֆան է: Այս մասին հայտնում է Independent-ը:
Նշենք, որ ի սկզբանե հաղորդվում էր, որ նա բժիշկ Իբրահիմ Սամահան է, ով ցանկանում էր իր կնոջը հաղորդագրություն ուղարկել:
Աղբյուրի հաղորդմամբ, օդանավում դեռևս 7 պատանդ կա, որոնցից 3-ի ազգություն արդեն հայտնի են, սակայն չեն հրապարակվում:
Կահիրեի Լարնակա օդանավակայանում գտնվելուց ի վեր ազատ է արձակվել A320 օդանավի 55 ուղևորների մեծ մասը:
Առևանգիչը հայտարարել է, որ մահապարտի գոտի է կրում և պահանջել է, որ օդաչուին վայրէջք կատարել:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ
- Առևանգված եգիպտական օդանավի ուղևորները բաց են թողնվել
- Եգիպտոսում առևանգել են EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան