Իրաքի ապստամբները Instagram-ից հարցրել են, ինչպես վարվել ԻՊ-ի պատանդի հետ
Իրաքյան ապստամբները Instagram-ի օգտատերերին հարցրել են, թե ինչպես վարվել բռնված «Իսլամական պետության» ահաբեկչի հետ: Գրում է Lifenews.ru-ն:
«Մենք բռնել ենք Մոսուլում գտնվող ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներից: Դուք կարող եք ընտրել՝ սպանել նրան, թե բաց թողնել: Դուք մեկ ժամ ունեք: Կհրապարակենք լուսանկար այն մասին, թե ինչ է պատահել նրա հետ՝ հատկացված ժամանակից հետո»,-ասված է հաղորդագրությունում:
Օգտատերերի հայացքները տարբեր են եղել: Մի մասը ցանկացել է սպանել նրան, մի մասն էլ կոչ է արել մարդասիրություն դրսևորել:
«Մի սպանեք նրան: Լվացեք նրա ուղեղը, ընդունեք ձեր շարքերը և ուղարկեք կռվելու յուրայինների դեմ: Դա կբարոյալքի ԻՊ-ին և կստիպի հանձնվել»,-առաջարկել է օգտատերերից մեկը:
Մեկ այլ մեկնաբանության հեղինակն էլ ասել է. «ԻՊ-ի զինյալները մարդ չեն: Նրանց պետք է ոչնչացնել»:
«Խղճացեք նրանց: Արյունը արյունով չի մաքրվում»,-ասել է մեկ ուրիշը:
Մեկ ժամ անց, լուսանկար է հրապարակվել, որտեղ պատկերված է եղել ահաբեկչի անշունչ մարմինը: