Փոփոխություններ Հայաստանի առաջնությունների խաղացանկերում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
Ս.թ. մարտի 26-ից հետաձգված բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի հանդիպումները կկայանան ապրիլի 6-ին:
«Արարատ»-«Ալաշկերտ», ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա, սկիզբը ժամը 14:00-ին:
«Շիրակ»-«Բանանց», Գյումրի «Քաղաքային» մարզադաշտ, սկիզբը ժամը 16:00-ին:
«Գանձասար-Կապան»-«Փյունիկ», Կապան, «Գանձասար» մարզադաշտ, սկիզբը ժամը 14:00-ին:
Ս.թ. մարտի 7-ից հետաձգված Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ-2»-«Բանանց-2» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի Ակադեմիայում, սկիզբը ժամը 16:00-ին:
Ս.թ. մարտի 21-ից հետաձգված Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի «Միկա-2»-«Գանձասար-Կապան-2» հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին, «Միկա» մարզադաշտում, սկիզբը ժամը 16:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան