Հայաստանի զբոսաշրջության ոլորտին նվիրված սեմինար Լիոնում
Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Կարպիս Մանուկյան սրահում կազմակերպել էր «A la decouverte de l’Arménie» խորագրով սեմինար, որի նպատակն էր Հայաստանն առավել ճանաչելի և գրավիչ դարձնել ֆրանսիացի զբոսաշրջիկների համար:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցում էին զբոսաշրջային գործակալությունների, Լիոնի քաղաքապետարանի, Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի, շահագրգիռ տարբեր հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում ներկաներին ցուցադրվել է 15 րոպե տևողությամբ տեսահոլովակ Երևանի մասին, այնուհետև ներկայացվել են Հայաստանի տեսարժան և պատմամշակութային վայրերը, մշակույթն ու ավանդույթները: Միջոցառմանը նաև տրվել են հյուրերի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Սեմինարի ընթացքում հյուրերն հնարավորություն է ընձեռնվել նաև ծանոթանալ հայկական խոհանոցին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան