ՖԻՖԱ-ՀՖՖ «Live your goals-2016» միջոցառումը՝ Երևանի թիվ 181 դպրոցում
Մարտի 31-ին Երևանի թիվ 181 դպրոցում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ «Live your goals» ծրագրի հերթական միջոցառումը: Ծրագրի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ՝ ֆուտբոլ խաղալու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 50 փոքրիկ ֆուտբոլիստուհիներ, ովքեր կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր դպրոցի բակում և խաղադաշտում:
ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան