Կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ՝ 2018թ.-ից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու համար
ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ծրագրային բյուջետավորման սկզբունքների ամբողջական ներդրման գործընթացի կարգավորման (ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման 2015-2017թթ. գործողությունների սահմանված ծրագրի ճշգրտման և նշված ծրագրի իրականացման համար մանրամասն գործողությունների ծրագրի սահմանման միջոցով) նպատակով գործադիրը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման 2015-2017թթ. գործողությունների սահմանված ծրագրի ճշգրտմամբ, մանրամասն գործողությունների ծրագրի ընդունմամբ և վերջինով նախատեսվող միջոցառումների ամբողջ ծավալով, սահմանված ժամկետներում իրականացմամբ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ հանրապետությունում սկսած՝ 2018թ.-ից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու համար:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրումը և ընդգծել, որ ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրմամբ բոլոր խնդիրների պատասխանները կտրվեն: «Ամենակարևորը, որ յուրաքանչյուր ծախսի տակ հաշվարկված է լինելու արդյունավետությունը: Սա ճիշտ որոշում է և մեծ աշխատանք է պահանջում»,- շեշտել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան