Ճապոնական ընկերությունները սկսել են աշխատակիցներին թույլատրել իրենց երեխաներին օֆիս բերել
Ճապոնական մի քանի ընկերություններ իրենց աշխատակիցներին թույլատրել են երեխաներին իրենց հետ գրասենյակ բերել կամ էլ տնից աշխատել: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, այդպիսով ընկերությունները ցանկանում են լուծել աշխատուժի դիֆիցիտի խնդիրը, ինչպես նաև նպաստել աշխատանքային կոլեկտիվներում կանանց թվի ավելացմանը:
Նման մենեջմենթով, ընկերությունները նաև համագործակցության ուղիներ են փնտրում նախկին աշխատակիցների հետ, ովքեր աշխատանքը թողել են երեխայի ծնվելուց հետո կամ էլ երեխայի խնամքի պատճառով:
Օրինակ, Տոկիոյում գործող Sow Experience Inc ընկերության աշխատակիցներից մեկն իր հետ ամեն օր բերում է երեքամյա որդուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան