Վիետնամի խորհրդարանն առաջին անգամ կին կղեկավարի
Վիետնամի պատմության մեջ առաջին անգամ Ազգային Ժողովը կին կղեկավարի: 61-ամյա Նգուեն Տխի Կիմ Նգանի օգտին քվեարկել է պատգամավորների 95.5 տոկոսը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն
Նշվում է, որ ԱԺ նորընտիր նախագահն ունի կուսակցական, վարչական ու հասարակական աշխատանքի մեծ փորձ: 2011-ից ի վեր նա զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, հանդիսանում է Կումունիստական կուսակցության քաղական բյուրի անդամ, աշխատել է Ֆինանսների նախարարության համակարգում:
Աղբյուրը նշում է, որ այսօր խորհրդարանում տեղի կունենա քվեարկություն, որի արդյունքներով կընտրեն Վիետնամի նախագահին ու վարչապետին: