Հայտնի են դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողները
Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլի արդյունքերը: Շախմատի դպրոցականների 10-րդ օլիմպիադայի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 175 կրթական հաստատություն, որոնցից քաղաքային փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 10-ը:
Մրցույթում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Երևանի 55 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են 74 հիմնական և 119 ավագ դպրոցների թիմերը:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցած մյուս կրթօջախներն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Ամփոփման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան