Ճապոնիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Հոնսյու կղզում ուրբաթ առավոտյան` տեղական ժամանակով ժամը 05.39-ին, տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը, գրում է Ռիա Նովոստին:
Ըստ աղբյուրի՝ ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել: Ճապոնական ԶԼՄ-ներում զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հայտնվել:
Երկրաշարժից հետո 10 րոպեով դադարեցվել էարագընթաց գնացքների երթևեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը