Ադրբեջանի գործողությունները ահաբեկչություն են Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. ԱԺ փոխնախագահ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի նման հանցագործ գործունեությունը ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի և Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այս գիշեր շփման գծում տիրող լարված իրավիճակը:
«Սա ահաբեկչություն է և Ղարաբաղի ժողովրդի, և բանակցային գործընթացի, և Մինսկի խմբի յուրաքանչյուր երկրի՝ և Ռուսաստանի, և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի նկատմամբ: Ալիևի նման լկտի պահվածքը արդյունք է նաև միջազգային հանրության երբեմն, մերթընդմերթ հնչող անհասցե գնահատականներին: Մինսկի խումբը չի կարող չարձագանքել այդ ամենին»,- հավելել է Շարմազանովը:
Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով պաշտպանական գերատեսչությանը, տեղեկացրել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակը՝ շփման գծում լարված իրավիճակի մասին
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
- ՊՆ խոսնակ. Հակառակորդը երկու ելք ունի
- Հակառակորդը զինադադարը խախտում է սահմանի ողջ երկայնքով. Դավիթ Բաբայան
- ԼՂՀ ՊԲ-ն խոցել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ
- Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ