Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը ակնկալում է Բեռլինում հանդիպել Սերժ Սարգսյանին
Գերմանական Zeit պարբերականը, հղում կատարելով «Գերմանական լրատվական գործակալությանը» (DPA), գրում է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեքշաբթի` ապրիլի 5-ին ակնկալում է Բեռլինում հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նշենք, որ «Արմենպրես» գործակալության հաղորդմամբ` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ապրիլի 5-ին նախատեսված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպումից հետո նախատեսված է հայտարարություն ԶԼՄ ներկայացուցիչների համար: