Լ. Հովսեփյան. Ադրբեջանի գործողություններն առնվազն համաձայնեցված են Անկարայի հետ
Ադրբեջանի կողմից նման գործողությունների գնալը առնվազն համաձայնեցված է Անկարայի հետ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` նշելով, որ պլանավորված գործողությունները հավանության են արժանացել Թուրքիայի կողմից:
Ըստ նրա` Ադրբեջանը չի կարող ինքնութրույն նման մասշտաբի գործողությունների պլանավորման ու իրականացման որոշում ընդունել առանց Անկարայի, քանի որ Ադրբեջանի բանակը վերահսկվում է Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչների կողմից, իսկ թուրքական գլխավոր շտաբը երկրորդական դերակատարություն չունի այնտեղ:
«Իհարկե, այլ բան սպասել Թուրքիայից անմտություն է, բայց Անկարայի կողմից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները որոշակիորեն ցույց են տալիս թուրքական կողմի շահագրգռվածությունն ու որոշակի ուղղորդումը: Այսօր իսկ Էրդողանը հայտարարեց, որ Բաքվի կողմից գործողությունների դադարեցումը հնարավոր է Հայաստանից կրակի դադարեցման դեպքում: Այսինքն, ստացվում է Անկարան պայմաններ է թելադրում, ինչն արդեն որոշակիորեն ամբողջացնում է ստեղծված պատկերը»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան