Լավրովն ու Քերին Լեռնային Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց են ունեցել
Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքից՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր հեռախոսազրույց են ունեցել:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող դրությունը և հաստատել են այն պնդումը, որ ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լավրովն ու Քերին դատապարտել են առանձին «արտաքին խաղացողների» փորձերը Ղարաբաղում հակամարտությունը սրելու տեսանկյունից»,-ասված է հայտարարության մեջ: