ՊԲ հակաօդայինները 3 հարվածային անօդաչու թռչող սարք են ոչնչացրել. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ, տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր:
Ըստ աղբյուրի, նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի:
Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, որոնց գործողությունները նպատակին չեն հասել: ՊԲ հակաօդայինների կողմից բոլոր 3 հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են: